‘Ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ բազմահազարանոց հանրահավաք են անցկացնում Բեյրութի կենտրոնում’

874

Ընդդիմության կողմնակիցները հոծ խմբերով հանրահավաք են անցկացնում Բեյրութի կենտրոնում՝ Սերայ կառավարական նստավայրի դիմաց: Սուննիական «Ալ-Մուստակբալ» շարժման  և Քաթաիբ քրիստոնեական կուսակցության ակտիվիստները  մի քանի տեղերում սկսել են վրաններ տեղադրել՝ ցուցադրելով իրենց վճռականությունը և իշխանություններին սպառնալով «հրաբխի ժայթքմամբ»: Մեկ այլ ճամբար էլ ձևավորվելէ Նահատակների հրապարակում՝ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գերեզմանի հարևանությամբ:

Մայրաքաղաքում և երկրի այլ քաղաքներում բողոքի ակցիաների առիթ է հանդիսացել լիբանանյան հատուկ ծառայության ղեկավար Վիսամ ալ-Հասանի սպանությունը: Սուննի գեներալը զոհվել էր ուրբաթ օրը քրիստոնեական Աշրաֆիա թաղամասում որոտացած պայթյունի հետևանքով: Ականապատված ավտոմեքենայի պայթյունից զոհվել էր ևս ութ հոգի, հարյուրից ավելի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Սասին հրապարակի մերձակայքում ավերվել էր մի քանի բնակելի շենք, փլվել էին շենքերի պատշգամբներն ու պատերը, այնուհետև հրդեհ էր բռնկվել:

Լիբանանյան ընդդիմությունը պահանջում է Նաջիբա Միկատիի կաբինետի անհապաղ հրաժարականը՝ համարելով, որ վարչապետն անձամբ է պատասխանատվություն կրում ինչպես գեներալի մահվան, այնպես էլ Աշրաֆիայի ահաբեկչության համար: Մեղադրանքներ են հնչում հարևան Սիրիայի հասցեին: Ինչպես պնդում է «Ալ-Մուստակբալի» առաջնորդ Սաադ Հարիրին, Դամասկոսը նախապատրաստել է «քաղաքական սպանությունների» նոր շարք՝ նպատակ ունենալով Լիբանանը ներքաշել հակամարտության մեջ:

Նախորդ հոդվածը‘Իրանում ուսանողների տեղափոխող ավտոբուս է շրջվել, 21 մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնացին դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով առնվազն 6 մարդու’