‘Իրանում ուսանողների տեղափոխող ավտոբուս է շրջվել, 21 մարդ զոհվել է’

915

Իրանի հարավ-արևմուտքում ուսանողների տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով առնվազն 21 մարդ զոհվել է, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս մասին  հաղորդում է AP գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ վարորդը, անձրևից թաց ճանապարհին գերազանցելով արագությունը, կորցրել է ղեկավարումը, և ավտոբուսը շրջվել է: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան:

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

 

Նախորդ հոդվածը‘Ընտրվեց Երուսաղեմի պատրիարքի տեղապահ ‘
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ բազմահազարանոց հանրահավաք են անցկացնում Բեյրութի կենտրոնում’