‘Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանական ընտրությունները Քուվեյթում’

859

Վերջին յոթ տարիների ընթացքում Քուվեյթում վեցերորդ անգամ անցկացվելու են խորհրդարանական նոր ընտրություններ: Երկրի սահմանադրության համաձայն՝ պատգամավորները բավական ծանրակշիռ իրավասություններ ունեն, սակայն հազվադեպ են կարողանում օգտվել դրանցից, քանի որ Քուվեյթի ամիրա շեյխ Ահմեդ ալ-Սաբահը պարբերաբար լուծարում է խորհրդարանը և վերընտրություններ նշանակում:

Ընդդիմադիր շատ կուսակցություններ և շարժումներ, ի նշան բողոքի՝ ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների դեմ, բոյկոտել են ընտրությունները: Կառավարության հակառակորդները պնդում են, որ այդ փոփոխությունները նպատակ ունեն սահմանափակել ընդդիմության ներկայությունը խորհրդարանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը 140 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանում կրթության համակարգը կատարելագործելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ի հայտ են գալիս նոր գծատերեր. 64 համարի երթուղին պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին (փաստաթղթեր)’