‘Ընթացիկ մրցաշրջանում Անչելոտին չի հեռանա «Ռեալից»’

780

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանում չի շտապում փոխել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին, տեղեկացնում է La Gazzetta Dello Sport-ը:

««Շալկեի» հետ պատասխան հանդիպումից հետո Անչելոտին իր վրա մեծ ճնշում է զգում, սակայն մենք խնդրում ենք երկրպագուներին եւ ֆուտբոլիստնեին սատարել իրենց մարզչին այս դժվար պահին: Անկախ նրանից, թե մոտակա ժամանակներում ինչ տեղի կունենա, Կարլոն կշարունակի գլխավորել «Ռեալը»»,_ հայտարարել է «Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Հիշեցնենք, որ մադրիդցիները գերմանական ակումբին զիջեցին 3:4 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքներով դուրս եկան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ:

Ավելացնենք նաեւ, որ «Ռեալը» Պրիմերայում պարտվելով «Ատլետիկ» Բիլբաոյին, Իսպանիայի առաջնությունում առաջատարի տեղը զիջեց «Բարսելոնային»:

Նախորդ հոդվածը‘Պեպե. «Չեմ կարոտում Մոուրինյոյին»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն կրկին մեղադրում է մրցավարներին’