‘Պեպե. «Չեմ կարոտում Մոուրինյոյին»’

772

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն հայտարարել է, որ իրեն դուր է գալիս խաղալ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ եւ չի կարոտում թիմի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Չեմ կարոտում Մոուրինյոյին: Դա ուրիշ դարաշրջան էր, որն ավարտվել է: Չի կարելի ասել, որ Անչելոտին մեզ հետ շատ մեղմ է: Նա մեզ օրիգինալ մարզումներ է առաջարկում եւ շատ պահանջկոտ է: Անչելոտիի գլխավորությամբ մարզումներն ավելի ինտենսիվ են, քան Մոուրինյոյի ժամանակ էին»,- Պեպեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Եվրատեսիլ 2015-ի Don՛t Deny երգի պրեմիերան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ընթացիկ մրցաշրջանում Անչելոտին չի հեռանա «Ռեալից»’