‘Ընթերցողի լուր. Կայացավ «Հուսո աստղ» մրցանակաբաշխությունը ‘

1049

Երեկ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ ամենամյա «Հուսո Աստղ» մրցանակաբաշխությունը` նվիրված բժշկի օրվան, որը կազմակերպված էր «Համազգային Վստահություն» խորհրդի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում լավագույնը ճանաչված բժիշկներին և բուժ հիմնարկներին, որն ուղեկցվեց շքեղ համերգային շոու-ծրագրով, որին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստներ` Ռուբեն Մաթևոսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը և այլոք: Արդեն իսկ հայտնի են տարվա լավագույն բժիշկ և բուժհիմնարկ մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակաբաշխության շրջանակներում  «Տարվա լավագույն բժշկական կենտրոն» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին  արժանացավ  «Ավանտա» ժամանակակից  ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցը: Իսկ  «Իմպլանտոլոգիայի բնագավառում տարվա լավագույն «բժիշկ-իմպլանտոլոգ»  անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ  «Ավանտա» բժշկական կենտրոնների ցանցի գործադիր տնօրեն, բ.գ.թ, դոցենտ, Հայաստանի Իմպլանտոլոգների Ասոցիացիայի հիմնադիր նախագահ` Կարեն Գրիգորյանը: Ինչպես նշեցին կազմակերպիչները, բազմակողմանի ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում, որոնք անցկացվել էին տարբեր բնագավառներում «Ավանտա» Բժկական Կենտրոնը ճանաչվել է լավագույնը:

«Հուսո աստղ» հատուկ մրցանակի արժանացավ նաև «Ավանտա» բժշկական կենտրոնի աշխատակից Արման Խարազյանը` ճանաչվելով «Հայաստանում բժշկական մարքեթինգի և PR ոլորտի տարվա լավագույն մասնագետ»:

iLur.am-ի ընթերցող Արման Խարազյան՝ հատուկ iLur..am-ի համար 

Նախորդ հոդվածը‘Դերասան Ռոբերտ Հակոբյան. Լավ կյանքից չի, որ փախչում են’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի հավաքականը պահանջել է դադարեցնել Կոնֆեդերացիաների Գավաթի մրցաշարը’