‘Իտալիայի հավաքականը պահանջել է դադարեցնել Կոնֆեդերացիաների Գավաթի մրցաշարը’

944

Բրազիլիայում զանգվածային անկարգությունները կարող են Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության դադարեցման պատճառ հանդիսանալ:

Մրցաշարի դադարեցման պահանջով հանդես է եկել Իտալիայի հավաքականը, որի ֆուտբոլիստները այդ երկիր են գնացել իրենց ընտանիքների հետ: Ֆուտբոլիստները անհանգստացած են իրենց հարազատների եւ մտերիմների անվտանգության համար, հաղորդում են բրազիլական լրատվամիջոցները:

Միեւնույն ժամանակ փողոցներում ցուցարարները հանրահավաքներ են կազմակերպում, կոտրում ապակիները եւ բախումներ հրահրում ոստիկանության հետ: Նմանատիպ մի ակցիայի պատճառով Բրազիլիա-Մեքսիկա հանդիպումը քիչ էր մնացել չկայանար:

Բոլոր դեպքերում, ՖԻՖԱ-ի ղեկավարները, որոնց ավտոբուսը երեկ քարկոծել էին, հայտարարել են, թե վստահում են բրազիլական իշխանություններին:

Նախորդ հոդվածը‘Ընթերցողի լուր. Կայացավ «Հուսո աստղ» մրցանակաբաշխությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլի կենտրոնում բիկինիով պարող կինը ցնցել է Թուրքիան’