‘Ըստ Էրդողանի՝ հայկական օդանավը տեխնիկական խնդիրներ է ունեցել’

896

Հոկտեմբերի 10-ին Անկարայում սիրիական օդանավից առգրավված բեռը ռազմական նշանակություն ունի: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով առգրավված բեռների փորձաքննության արդյունքները: «Բեռը որոշակիորեն ռազմական նշանակության է: Եւ ամենևին իմաստ չունի ասել, թե դրանք ինչ-որ սարքեր են՝ ռադարների կամ չգիտեմ ինչի համար: Ի դեպ, ռադարների բաղադրիչները ևս ռազմական նպատակներով են օգտագործվում,- ասել է նա ու հավելել,- լուսանկարներ կան, հայտնի են առաքողը և հասցեատերը: Պարզ ասեմ, առաքողը մեր մեխանիկական և քիմիական արդյունաբերության կորպորացիային (սպառազինություն արտադրող) համապատասխանող կազմակերպություն է, իսկ հասցեատերը՝ Սիրիայի ազգային պաշտպանության նախարարությունը»,- ասել է Էրդողանը: Անդրադառնալով թուրքական օդային տարածքը Սիրիայի քաղաքացիական ավիացիայի համար փակելուն՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե դա Դամասկոսի նույնպիսի քայլի պատասխանը չէ, քանի որ սկզբում հենց Թուրքիան է հրաժարվել իր քաղաքացիական ավիացիայի կողմից Սիրիայի օդային տարածքն օգտագործելուց: Իսկ երկուշաբթի օրն Էրզրումում Սիրիայի համար մարդասիրական բեռներ տեղափոխող հայկական օդանավի հետ կապված միջադեպի առնչությամբ Էրդողանը  հայտարարել է, թե ինքնաթիռը վայրէջք է կատարել միայն ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով և մասնագետների կողմից հետազոտվելուց հետո շարունակել է թռիչքը:

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Միշել Օբաման վաղաժամկետ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը գալա-դրամահավաք է անցկացրել Մոնրեալում ‘