Ըստ Թրամփի՝ Ուկրաինան կարող է ոչնչանալ մեկուկես տարվա ընթացքում

199

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ուկրաինան կարող է ոչնչանալ մեկուկես տարում, եթե չհաջողվի կարգավորել հակամարտությունը։

Նման պնդմամբ նա հանդես է եկել Fox News հեռուստաալիքի եթերում։

Թրամփը ենթադրություն է արել, որ ուկրաինական ճգնաժամը «կարող է չլուծվել մինչև2024 թ․ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները, իսկ ամերիկյան գործող առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը տանում է  երրորդ համաշխարհային պատերազմի»։

«Եթե այդ ճգնաժամը չկարգավորվի, ես դա կարող եմ անել 24 ժամում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Դրանք շատ պարզ բանակցություններ կլինեին, բայց ես չեմ բացահայտի դրանց էությունը, որովհետև չեմ կարող օգտվել այդ բանակցություններից, դրանք չեն աշխատի»,- պնդել է Թրամփը։

«Մինչ այդ դեռ մեկուկես տարի կա, շատ երկար է։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող է լինել այդ ընթացքում։ Բանն այն է, որ պատերազմը պետք է դադարի, որովհետև Ուկրաինան ոչնչացնում են»,- ասել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ-ի դերը՝ որպես միջնորդ Ուկրաինայի հակամարտությունում, սահմանափակ է
Հաջորդ հոդվածըԱլեքսանդր Պետրակով․ Թուրքիայի հետ ոչ ոքի արդյունքի խաղ էր