‘Ըստ Կոստանյանի՝ պատգամավորին հարվածելը ծանր հանցագործություն չէ’

1527

Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվողն ազատ է արձակվել, որովհետև, ըստ համապատասխան մարմնի, դա ծանր հանցագործություն չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Գլխավոր դատախազը նաև ասել է, թէ չի կարծում, որ վերջին շրջանում այս դեպքերը ամենաթողության արդյունք են, այլ գտնում է, որ դա դիտավորություն է յուրաքանչյուր  սուբյեկտի կողմից:

Այս կապակցությամբ մեջբերենք լրագրող Մհեր Ղալեչյանի գրառումը ֆեյսբուքում.

Եթե որևէ մեկը, որպես բողոքի և զայրույթի նշան, հարվածեր որևէ հանրապետական պատգամավորի, ասենք՝ պայմանական Շմայսի, ցմահ կալանք կտային՝ պետական հեղաշրջման մեղադրանքով: Առանց հեգնանքի եմ ասում:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. Ողջ հարցը կայանում է նրանում, որ եկեք իմ գործընկերոջը հանգիստ թողնենք ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից’