Կիսիդան Զելենսկուն խոստացել է օգնել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

261

Ճապոնիան, որպես G7 նախագահող երկիր, պատժամիջոցներ առաջ կքաշի ընդդեմ Ռուսաստանի, կօգնի Ուկրաինային, ինչպես նաև կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի համապատասխան խոստումներն ընդգրկված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա համատեղ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի տարածել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Կիսիդան և Զելենսկին հույս են հայտնել, որ «երրորդ երկրները չեն խուսափի այդ միջոցներից և չեն խափանի դրանց արդյունավետությունը»։

Երկու երկրների առաջնորդները նաև ընդգծել են G7-ի դերը այնպիսի ոլորտների համակարգման հարցում, ինչպես «դատական բարեփոխումները, իրավապահ գործունեությունը և կոռուպցիայի դեմ պայքարն Ուկրաինայում»։։

Ճապոնիայի վարչապետը երեքշաբթի օրը, ՌԴ-ի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո առաջին անգամ, այցելել է Ուկրաինա։ Այցը նախապատրաստվել է տեղեկատվական անվտանգության միջոցների պահպանմամբ, Տոկիոն չի հաղորդել այցի մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹալիբները Քաբուլում ոչնչացրել են ԻՊ-ի կառույցը
Հաջորդ հոդվածըՃապոնիա․ Ռուսաստանը քայլեր չի անում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ