Թալիբներն իրենց կառավարությունը կներկայացնեն սեպտեմբերի 11-ին

505

Sputnik ռադիոյի մեկնաբան Միխայիլ Շեյնիկամը գրում է․

«Պետք է ենթադրել, որ նրանք առանձնապես չեն սեթևեթել ամսաթիվն ընտրելիս։ Թվում է, թե ավելի մեծ ստորացում, դե՝ ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձանց նախարարներ նշանակելուց հետո, արդեն հնարավոր էլ չէր մտածել։ Իհարկե, երկվորյակ աշտարակներին՝ չէ, բայց ինքնասիրությանը հարված է հասցվել՝ ոնց պետքն է։ Ստուգողական հարված։ Կախվածի տանը, ճիշտ է, պարանից չեն խոսում։ Բայց նրանք չեն էլ գնում նրանց տուն, առայժմ իրենց տանն են։

Պարտված հակառակորդի նկատմամբ վեհանձնության և ներողամտության դասընթացներ նույնպես նրանք չեն անցել։ Նրանք դրանում չկան, կրթության հարցում՝ այսինքն։ Նույնիսկ նրանց լուսավորության նախարար Մավլավի Մունիրը կրթության մեջ որևէ լավ բան չի տեսնում, որովհետև «իշխանության եկած մոլլաներն ու թալիբները ոչ դոկտորական, ոչ էլ մագիստրոսական կոչումներ չունեն, ոչ էլ միջնակարգ դպրոցի վկայական, բայց նրանք բոլորից բարձր են»։

Եթե այնտեղ հիմա ինչ-որ կրթություն գնահատվում է, ապա դա «Թալիբանի» կրթությունն է։ Եվ սեպտեմբերի 11-ն էլ նշանակվել է պաշտոնապես երկրորդ՝ եթե ոչ ծնունդը, ապա գալուստը։ Ինչն ԱՄՆ-ի համար գուցե վիրավորական է, բայց, այնուամենայնիվ, մահացու չէ։ Չէ՞ որ այդ օրը թալիբները լրիվ  կարող էին մեկ այլ բան կրկնել, իսկ հիմա, ոնց որ թե՝ զբաղված են»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսպանացի եպիսկոպոսը սիրահարվել է և հրաժարվել հոգևոր աստիճանից
Հաջորդ հոդվածըՎարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն