Թալիբներն ուզում են փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից

469

Աֆղանստանի նոր կառավարությունը մտադիր է ԱՄՆ-ից փոխհատուցում պահանջել ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների և ենթակառույցների կրած վնասների համար, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարությունում մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը։

«Այո, իսկապես՝ ԱՄՆ հարվածները շատ անգամ սխալ էին, ինչը և հանգեցրել է շենքերի, մզկիթների, բժշկական կառույցների փլուզման և կորուստների քաղաքացիական բնակչության շրջանում։ Մենք փոխհատուցւմ ենք պահանջելու»,- ասել է Մուջահիդը՝ նշելով, որ այժմ կառավարությունն զբաղված է ներքին խնդիրների լուծմամբ, ինչը որոշ ժամանակ կպահանջի, սակայն ապագայում «մենք կարող ենք իրացնել աֆղանացի ժողովրդի՝ փոխհատուցում ստանալու և  ամերիկյան պատերազմի ընթացքում տուժած երկիրը վերականգնելու իրավունքը»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Անտարես» հրատարակչության տնօրենը հրաժարվել է պետական պարգևից
Հաջորդ հոդվածըԲարսելոնայում բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ Իտալիայում Պուչդեմոնի ձերբակալության