Kyodo․Կիսիդայի և Բայդենի հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 10-ին

165

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ կատարելիք առաջիկա այցի ընթացքում կարող է ապրիլի 10-ին բանակցություններ անցկացնել ամերիկյան նախագահ Ջո Բայդենի հետ։

Այդ մասին, հղում անելով աղբյուրներին՝ նշում է Kyodo գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հիմա երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները մշակում են այդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունը։

Նախորդ անգամ Կիսիդան ԱՄՆ է այցելել 2023 թ․ հունվարին։

Նախորդ հոդվածըԹայվանի կառավարությունը ամբողջ կազմով  հրաժարական կտա
Հաջորդ հոդվածըՊակիստանը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին