‘Թատերականի դռները փակել են՝ թույլ չտալով ուսանողներին դուրս գալ’

1216

Դասադուլավորները Կոնսերվատորիայից շարժվել են դեպի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այնտեղ նրանց դիմավորել է ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահն ու ուսխորհրդի անդամները: Վերջիններս հանդես են գալիս դասադուլին դեմ կոչերով: Դասադուլավորներն ի պատասխան ասել են, թե արվեստը չի ծախվում:

Ինստիտուտի դռները փակել են՝ թույլ չտալով դասադուլավորներին ու լրագրողներին ներս մտնել: Դասադուլի մասնակիցներին է միացել նաև օրերս համալսարանից հեռացած մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը: Բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը պատուհանից հետևել է ակցիային, մասնակիցները սկսել են վանկարկել՝ «Բարև, Մազմանյան»:

Նախորդ հոդվածը‘Գյուղապետի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ ընտրակաշառք տալու համար’
Հաջորդ հոդվածը‘Պոլիտեխնիկում «Ոչ դասադուլին» պաստառներով սպասում են դասադուլավորներին (տեսանյութ, լուսանկարներ)’