‘Թբիլիսիի փոխքաղաքապետը բերման է ենթարկվել ‘

951

Թբիլիսիի փոխքաղաքապետ, ներքին գործերի նախկին փոխնախարար Շոթա Խիզանիշվիլին բերման է ենթարկվել պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Ըստ աղբյուրի, նա իրեն առաջադրված մեղքը չի ընդունում: Փաստաբան Մամուկա Չաբանիշվիլին հայտնել է, որ փոխքաղաքապետին նախ հարցաքննել են որպես վկայի, այնուհետեւ բերման են ենթարկել:

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի ուգուլավան այս կապակցությամբ հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը իշխանության գալուց ի վեր, մեկուկես ամսվա ընթացքում փորձում է երկրում սեփական դիկտատուրան հաստատել՝ փորձելով իրեն ենթարկեցնել պետական եւ համայնքային կառավարման բոլոր օղակները: 

Նախորդ հոդվածը‘Վիրահայոց թեմը Վրաստանի բյուջեից ֆինանսավորում է պահանջում ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան ճանաչում է Սիրիայի ընդդիմությունը՝ որպես օրինական իշխանություն ‘