‘Թբիլիսիում Յուրի Բաշմետի համերգն ուղեկցվել է բողոքի ցույցով’

971

Ռուսաստանցի հանրաճանաչ դիրիժոր և ալտահար Յուրի Բաշմետի համերգը Թբիլիսիի կոնսերվատորիայում երեկ ուշ երեկոյան ուղեկցվել է մի քանի տասնյակ երիտասարդների բողոքի ցույցով: Երիտասարդները բողոքել են ընդդեմ Բաշմետի, որն առանց պաշտոնական Թբիլիսիի հետ համաձայնեցնելու՝ մի քանի անգամ եղել է Վրաստանի օկուպացված տարածքներում: Ցուցարարները պահանջել են ձերբակալել ռուսաստանցի երաժշտին՝ «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը խախտելու համար: Այդ օրենքը նախատեսում է ձերբակալել այն անձանց, ովքեր անօրինական կերպով այցելել են Վրաստանի օկուպացաված տարածքներ՝ Աբխազիա և Հարավային Օսիա:

Բաշմետն ինքը լրագրողներին հայտարարել է, թե միշտ դեմ է եղել պատերազմին և Վրաստանի՝ Հարավային Օսիա ներխուժելու վերաբերյալ առաջին իսկ տեղեկատվությունն ստանալուն պես բողոք է հայտնել, սակայն հետագայում ավելի հավաստի տեղեկություններ է ստացել: «Իհարկե, փողոցի աղմուկը մի քիչ խանգարում էր ընկալել իմ երաժշտությունը»,- նկատել է երաժիշտը:

Յուրի Բաշմետի համերգը բարեգործական էր: Դրա եկամուտը տրամադրվելու է վրաց տաղանդավոր երաժիշտներին, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Սեւանի քաղաքապետը շահագրգռված էր, որ արյուն թափվեր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլիստների արդյունքները` արտերկրում’