‘Թեհրանը նախազգուշացնում է Եվրոպային’

2489

Եթե եվրոպական երկրների կողմից Իրանին վտանգ սպառնա, Թեհրանը կարող է մեծացնել իր ունեցած հրթիռների հեռահարությունը, նախազգուշացրել է Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:

«Առայժմ մենք սպառնալիք չենք զգում Եվրոպայի կողմից ու չենք մեծացնում մեր հրթիռների թռիչքի հեռահարությունը: Բայց եթե Եվրոպան ուզենա մեզ սպառնալ, մենք կմեծացնենք այդ հեռահարությունը»,- զորահրամանատարի խոսքն է մեջբերում իրանական Fars լրատվական գործակալությունը:

Սալամին նշել է, որ ներկայում իրանական հրթիռների խոցման շառավիղը կազմում է 2 հազար կմ, և «դա՝ ո՛չ տեխնիկական պատճառներով», այլ որովհետև «դա համապատասխանում է Իրանի ռազմավարական դոկտրինային»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Քեմերոն. Ջեքը պիտի մահանար’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի առաջնորդը կարեւորել է «զուգարանների» խնդիրը’