‘Թերեզա Մեյը հեռանում է’

1099

Հունիսի 7-ին Թերեզա Մեյը հեռանում է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից և շուտով կթողնի նաև Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:

Մեյի հրաժարականը Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունների մեկնարկն է տալիս: Այդ գործընթացը պետք է ավարտվի հուլիսի քսանի կողմերը, երբ թորիների նոր առաջնորդը կզբաղեցնի նաև կառավարության ղեկավարի պաշտոնը:

Brexit-ի ծանծաղուտի մեջ խրված երկրի ղեկի մոտ տեղ զբաղեցնել ցանկացողները զարմանալիորեն շատ են: Հունիսի 7-ի դրությամբ՝ առաջադրվել է 11 թեկնածու, այդ թվում՝ Թերեզա Մեյի կառավարության հինգ գործող և չորս նախկին անդամներ: Տասնմեկ թեկնածուներից ութը ուսանել են Օքսֆորդի համալսարանում:

Կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոններում ֆավորիտը՝ թե՛հարցումների համաձայն և թե՛ բուքմեյքերների գնահատականներով, արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնն է:  Նա ամենահայտնի քաղաքական գործիչն է ինչպես Պահպանողական կուսակցության անդամների շարքում, այնպես էլ բրիտանացի ընտրողների շրջանում:

Սակայն ֆավորիտը միշտ չէ, որ առաջինն է լինում:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը’
Հաջորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս». գործող չեմպիոն Հալեպը պարտվել է 17-ամյա թենիսիստուհուն’