‘Թե ինչպես էր «Բաղրամյան 26 սողոսկածը» 96-ին պատրաստվում կրակել ժողովրդի վրա’

1375

Քաղաքացի Գոհար Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

Ուրեմն, սեւ տոպրակի ուղեկցությամբ մեն մենակ Բաղրամյան քսանվեց սողոսկածն իր առաջին գործերից մեկը լրատվության ոլորտի ասերին իր մոտ կանչելն է տեսնում, որովհետեւ, ինչպես հետո պարզվում է, դժգոհ է լինում որոշ «պռապուսկատներից» (իր որակումն է, ի դեպ): Եվ որպեսզի խոսը ազդեցիկ լինի, «как бы невзначай», մի պատմություն է հիշում ու պատմում ներկաներին: Ասում է` Երբ 96-ին ԱԺ դարպասները ջարդեցին` Լեւոնը խառնվել էր իրար, մեզ կանչեց, թե` միգուցե իսկապես իշխանությունը խաղաղ փոխանցելու ընթակա՞րգ մտածվի: Հո ժողովրդի վրա չե՞նք կրակելու: Ասում է` բոլորը ծանր լռեցին, ես զենքը հանեցի, դրի սեղանին: Լեւոնն ասաց` դիր տեղը, մեկ է, չես խփի, ասի` ոչ: Շարունակեց` կխփե՞ս: Ասի` հարյուր տոկոս, ով էլ որ ներս մտնի էս սենյակ…
Հիմա դուք ոնց ուզում եք` մտածեք, ես իմ փայ մտածելիքը մտածել պրծել եմ…ու դա, ի դեպ, սկի կապ չունի իբրեւ թե իր հավատարիմ տեսակի հետ…
Հ.Գ.1 Եվ ինչու էր միայն Վանոն էդան զգո՞ն…
Հ.Գ. 2 Եվ տեսնես առանց էդ էլ վախեցած ու արտակարգ դրության մահակի տակով անցած խմբագիրներին խի՞ էր տենց վախեցնում: Որ ի՞նչ անի:

Նախորդ հոդվածը‘Արման Նավասարդյան. Դեսպաններին նույնիսկ կարելի է persona non grata հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Կենդանաբանական այգու տնօրենը խիստ նկատողություն է ստացել’