‘Թիերի Անրի. «Դա անձամբ Արսեն Վենգերի հանդեպ դժգոհություն չէ: Մարդիկ դատում են ելնելով նրանից, ինչ տեսնում են»’

1295

 «Արսենալի» լեգենդ Թիերի Անրին հայտարարել է, թե դեռ երբեք Կանոնիրների երկրպագուներին այդքան հիասթափված ու կատաղած չի տեսել: Դեռ մինչեւ վերջերս Պրեմիեր լիգայում ֆավորիտ համարվող «Արսենալը» վերջին շաբաթներին շատ հիասթափեցրեց իր երկրպագուներին: Անգլիայի գավաթի զրոյական հանդիպումը «Հալլի» հետ, որն իր հետեւից միանգամայն ոչ պիտանի վերախաղարկման հանգեցրեց, «Բարսելոնայից», «Մանչեսթեր Յունայթեդից» եւ «Սուոնսիից» կրած պարտությունները շատ վշտացրին երկրպագուներին:

«Տոտենհեմի» հետ շաբաթօրյա դերբիում պարտությունը կարող է ընդհանրապես Կանոնիրներին դուրս թողնել չեմպիոնական մրցավազքից: Բայց Անրին երկրպագուների դժգոհությունն արդարացի է համարում: Թիմը դրան արժանացել է իր դժգույն ելույթներով:

«Դեռ երբեք «Արսենալի» երկրպագուներին այդպես կատաղած չեմ տեսել, ինչպես չորեքշաբթի՝ «Էմիրեյթսում», երբ տանը պարտվեցին «Սուոնսիին»: Նրանք սուլեցին մարզչի կատարած փոխարինմանը, մրթմրթացին յուրաքանչյուր անհաջող փոխանցման եւ անհատական  մենամարտում պարտությանը:

Դա անձամբ Արսեն Վենգերի հանդեպ դժգոհություն չէ: Մարդիկ դատում են ելնելով նրանից, ինչ տեսնում են, չնայած, հնարավոր է, ոմանք մի քիչ խիստ էին իրենց արտահայտություններում:

Բայց առանց կրակի ծուխ չի լինում, եւ տրիբունաներում չէ այդ բոցը վառվել: Խաղացողներն են իրենց խաղով այն վառել»,- ասել է Անրին:

Նախորդ հոդվածը‘Մարադոնան երազում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Տերի. «Հուսով եմ, որ ԱՊԼ-ի չեմպիոն կդառնա «Լեսթեր»-ը» ‘