‘«Թող գնան, էջմիածինը քանդեն, ավելի հին է».Մամուլ’

1161

Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մասին է։ «Ժողովուրդը» գրում է , որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը։ Նրա կարծիքով՝ շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը. «Թող գնան, էջմիածինը քանդեն, ավելի հին է։ Ինչո՞ւ, ինչը հին է, պետք է քանդե՞ն։ Այդ շենքը կարող են օգտագործել մեր ժողովրդի, ուղևորների համար։ Պատրաստված և ոլորտին տեղյակ մասնագետներ կան, պետք է նրանց հետ խոսել, քննարկել, թե քանի տոկոսով մաշվածություն ունի շենքը, և արդյոք պե՞տք է այն քանդել, թե՞, այնուամենայնիվ, արժե պարզապես ամրացնել ու նորոգել։ Չի կարելի քանդել, օդի մեջ խոսում են։ Դա հիմարություն է»։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘«Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տունը պատկանում է Սերժ Սարգսյանին. Մամուլ’