‘Դատախազը պահանջում է Շանթ Հարությունյանին ազատազրկել 7 տարով’

1341

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող՝ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ մեղադրող Գեւորգ Գեւորգյանը առաջարկեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին ազատազրկել 7 տարի ժամկետով։

Նույն գործով մեղադրվող Վահե Մկրտչյանի համար դատախազը պահանջեց 8 ու կես տարի, Ալբերտ Մարգարյանի համար՝ 8 տարի, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի , Լիպարիտ Պետրոսյանի համար՝ 6 ու կես տարի, Ալեք Պողոսյանի, Հայկ Հարությունյանի համար՝ 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանի համար՝ 5 ու կես տարի, Տիգրան Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Սևակ Մնացականյանի համար՝ 4 տարի ազատազրկում: Ամբաստանյալ Միսակ Առաքելյանին առաջարկվեց պատժել 50 000 դրամ տուգանքով։

Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի համար դատախազը 5 տարվա ազատազրկում պահանջեց։ Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ 2013-ի տարվա նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար  Շանթ Հարությունյանը իր մի քանի համախոհների հետ միասին Ազատության հրապարակից երթով շարժվեց դեպի Բաղրամյան 26՝ իր պահանջները ներկայացնելու իշխանություններին: Երթն ընդհատվեց ոստիկանության միջամտությամբ:
Շանթ Հարությունյանը եւ նրա համախոհները ձերբակալվեցին, նրանց առաջադրվեց «որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու» մեղադրանք՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

 

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Oր երկրորդ’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Դե Վաալ. Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են միայն ֆորմալ տեսակետից’