‘Թուրքական ԶԼՄ. Նալբանդյանն ու Դավութօղլուն կարող են Երևանում դեմ առ դեմ հանդիպում ունենալ’

879

Երևանում ՍՏՀԿ Խորհրդի նիստի շրջանակներում, հնարավոր է, տեղի ունենա Թուրքիայի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Hurriyet Daily News-ի համաձայն, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության վերաբերյալ Թուրքիայի վերջերս արած հայտարարության լուսի ներքո այդ տարածաշրջանային հանդիպումը, հնարավոր է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայիս փակուղուց դուրս գալու շուրջ հայ և թուրք քաղաքական գործիչների միջև բանավեճերի անցկացման վայր դառնա: Անկարան, ինչպես սպասվում է, այս այցով փորձում է առաջին ձեռքից` հայ պաշտոնյաներից, տեղեկություններ ստանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի մասին, ինչը կարող է ճանապարհ բացել նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցման համար: Չնայած այն բանին, որ երկկողմ հանդիպում դեռ ծրագրված չէ` մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանային հանդիպման շրջանակներում տեղի կունենա Դավութօղլու-Նալբանդյան հանդիպումը, նշել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Hurriyet Daily News-ի հետ զրույցում:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սա գաղտնի գործարք է` ժողովրդի թիկունքում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը կմասնակցի Երևանում ՍՏՀԿ Խորհրդի նիստին` ԱԳՆ բաժնի ղեկավարի մակարդակով’