‘Թուրքական իշխանությունները ձերբակալել են Ֆեթհուլլահ Գյուլենի «աջ ձեռքին»’

2114

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի «աջ ձեռքը» հանդիսացող Հալիս Հանջիին ձերբակալելու մասին: Հաղորդվում է, որ նա Թուրքիա է ժամանել խռովությունից երկու օր առաջ:

Շաբաթ օրն ավելի վաղ Anadolu լրատվական գործակալությունը հաղորդել է ընդդիմադիր առաջնորդի զարմիկի՝ Մուհամեդ Սաիդ Գյուլենի ձերբակալության մասին: Նա ձերբակալվել է Էրզրումում՝ խռովությանը մասնակցության կասկածանքով, և տեղափոխվել է Անկարա:

Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ և նախագահ Էրդողանի քաղաքական ընդդիմախոս Գյուլենին համարում են հուլիսի 16-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչն ու ոգեշնչողը: Գյուլենը բազմիցս հայտարարել է, որ կապ չունի խռովության հետ, նա դատապարտել է խռովության մասնակիցներին ու նաև հայտարարել, որ պատրաստ է վերադառնալ հայրենիք:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը մի խումբ զինվորականներ հայտարարեցին, որ երկրի ղեկը վերցրել են իրենց ձեռքը, որպեսզի պաշտպանեն քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Առավոտյան թուրքական իշխանություններին  հաջողվեց լիովին վերականգնել վերահսկողությունը երկրում: Վերջին տվյալների համաձայն՝ խռովության արդյունքում զոհվել է 246 մարդ, չհաշված դավադիրներին, 2185 մարդ վիրավորվել է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄՕԿ-ը չզրկեց Ռուսաստանի հավաքականին Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքից’
Հաջորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ’