‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ’

2605

Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ (20 կրակոց): Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նախորդ հոդվածը‘Թուրքական իշխանությունները ձերբակալել են Ֆեթհուլլահ Գյուլենի «աջ ձեռքին»’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց’