‘Թուրքիայի ԱԳՆ. Ստեղծված իրավիճակում Ղրիմի թաթարները միայնակ չեն’

733

Ուկրաինայում բնակվող ղրիմյան թաթարները պետք է իմանան, որ ստեղծված իրավիճակում իրենք միայնակ չեն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն` այսօր տեղեկացրել է թուրքական Sabah թերթը: Ըստ նախարարի՝ ղրիմյան թաթարների անվտանգության հարցը պաշտոնական Անկարայի սևեռուն ուշադրության տակ է:

Անկարան զգուշանում է Ղրիմում էթնիկ բախումներից, նշել է ԱԳՆ ղեկավարը:  Դավութօղլուն հավելել է, որ հինգշաբթի Հռոմում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն Անկարայում հանդիպել է Ղրիմի թաթարների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: «Մենք առաջինը կշտապենք օգնելու Ղրիմին՝ մեր նախնիների կողմից թողնված մասունքին»,- ասել է Դավութօղլուն՝ ընդգծելով Ուկրաինայի միասնության և ամբողջականության, ինչպես նաև այդ երկրում քաղաքացիների իրավահավասարության անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք առնել՝ կապված Ղրիմի դեպքերի հետ: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Եկեղեցին հորդորում է պահքը չշփոթել դիետայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Օհանյան. Ադրբեջանի կողմից սահմանին ռազմական տեխնիկա կուտակելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը’