‘Օհանյան. Ադրբեջանի կողմից սահմանին ռազմական տեխնիկա կուտակելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը’

734

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին ռազմական տեխնիկա կուտակելու մասին մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը:

Այս առնչությամբ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Ուկրաինայում իրադարձությունների համատեքստում: Օհանյանի խոսքով, սակայն, լավագույն դեպքում ադրբեջանական զինված ուժերը կարող են ուսումնական մարզումներ անցկացնել առաջավոր գծում:

«Մեր զինված ուժերը վերահսկում են իրադրությունը, նրանք կարողանում են համարժեք պատասխան տալ հակառակորդի ոտնձգություններին: Մյուս կողմից`պետք է նշել, որ ավելի վաղ արձանագրված լարվածության աճն այսօր անկում է ապրում: Հակառակորդը նույնպես հասկանում է իրավիճակի սրման անօգուտ լինելը, քանի որ իրենց կորուստներն այդ դեպքում ավելի զգալի են»,- նշել է Օհանյանը:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ. Ստեղծված իրավիճակում Ղրիմի թաթարները միայնակ չեն’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական գերությունից վերադարձված հովիվն անգիտակից վիճակում է’