Թուրքիայի իշխող կուսակցությունը դատապարտել է The Guardian-ի հակաթուրքական հրապարակումը

263

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Կուրտուլմուշը հայտարարել է, որ Թուրքիայի և նրա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին բրիտանական The Guardian-ում հրապարակված հոդվածն անընդունելի է և «անբարոյական լրագրողի զառանցանք է»։

«The Guardian-ում կիրակի օրը հրապարակված հոդվածը մեր երկրի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ատելությամբ լցված անբարո, սադրիչ «լրագրողի» զառանցանք է, որը խախտում է լրագրության և դիվանագիտության սկզբունքները։ Մենք վճռականապես դատապարտում ենք և մերժում այդ հակադեմոկրատական հայտարարություններն ու կոչերը»,- գրել է նա Twitter-ի իր էջում։

Կիրակի օրը The Guardian-ում հրապարակվել է մեկնաբան Սայմոն Թիսդալի հոդվածը Թուրքիայի և Էրդողանի մասին։ Հոդվածում միտք է արտահայտվում, որ թուրք առաջնորդն այլևս Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեկամը չէ, շահագրգռված է դաշինքի քայքայմամբ և հնարավոր է՝ արժանի է պատիժ կրելու իր գործողությունների համար։

Կուրտուլմուշը նշել է, որ «Թուրքիան ամեն ինչ ճիշտ է անում, եթե նրա վրա այդպես երկերեսանիորեն հարձակվում են Արևմուտքից և Եվրոպայից, որտեղ իշխում են հակաիսլամական տրամադրությունները, և որոնք օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունների բառապաշարը»։

«Շարունակե՛ք վախենալ Թուրքիայից»,- գրել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲեննեթը պատմել է, որ Պուտինը խոստացել է չսպանել Զելենսկուն
Հաջորդ հոդվածըԹուրքիան պատասխան քայլեր է մշակում մի քանի երկրների հյուպատոսությունների փակմանը