‘Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա Թուրքիայում’

821

Նոյեմբերի վերջին սպասվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Ահմեդ Դավութօղլուի և Ալի Աքբար Սալեհիի հերթական հանդիպումը, հայտնում է Trend գործակալությունը: Հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում:

Վերջին եռակողմ հանդիպման ժամանակ, որը կայացել էր Նախիջևանում, արտգործնախարարները քննարկել էին երկրների շահերից բխող, այդ թվում՝ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։

Նախորդ հոդվածը‘1,4 միլիոն եվրոյի նվիրատվություն Եվրոպայից ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում ձերբակալվել են Louis Vuitton և Hermes կեղծ պայուսակներ արտադրողները. Հանցագործները հասցրել էին 1 մլն հատ կեղծիք արտադրել’