‘Թուրքիայի վարչապետը ելույթ է ունեցել իր համախոհների առջև’

919

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել հունիսի 7-ի գիշերը Ստամբուլի օդանավակայանում հավաքված իր համախոհների առջև: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, մի քանի հազար մարդ, թուրքական դրոշակները ծածանելով,  ողջունել է արտասահմանից վերադարձած վարչապետին: Վերջինս, իր հերթին, ողջունել է իր համախոհներին և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ նրանք, երկիրն ալեկոծող անկարգությունների համապատկերին, պահպանել են հանդարտությունը և «առողջ բանականությունը»: Reuters-ն ավելացնում է, որ Էրդողանը հավաքվածներին կոչ է արել հեռու մնալ բողոքի ցույցերից, որոնց մասնակիցները ավերում են խանութներն ու հիմնարկները: Նա նաև ընդգծել է, որ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման բոլոր դեպքերը ներկայումս հետաքննվում են, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ են գրում կայքերը (օրվա ամենաընթերցված լուրերը)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ գրասենյակի մոտ ցուցարարները փորձել են փակել Սերժ Սարգսյանի ճանապարհը’