‘Թուրքիայում ազատ է արձակվել հայտնի գործարարը’

754

Թուրքիայում ազատ է արձակվել հայտնի գործարար Ալի Աղաօղլուն, որը ձերբակալվել էր հայտնի կոռուպցիոն սկանդալի շրջանակներում: Այդ մասին այսօր հաղորդել է թուրքական Haber 7 հեռուստատեսությունը: Ըստ տեղեկատվության՝ սպասվում է ձերբակալված ևս մի քանի գործարարների ազատ արձակումը: Դեկտեմբերի 18-ին անցկացված հատուկ գործողությունների արդյունքում Ստամբուլում և Անկարայում ձերբակալվել էր 52 մարդ, այդ թվում՝ հայտնի գործարարներ և նախարարների զավակներ: Նրանց ձերբակալությունը կատարվել էր կոռուպցիայի, մաքսանենգության և թմրամիջոցների իրացման մեղադրանքների շրջանակներում, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն աջակցում է պարտադիր կուտակային համակարգի ներդրման իրազեկմանը’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնում փլվել է «Ապոլլո» թատրոնի տանիքը. կան տասնյակ վիրավորներ’