‘Թուրքիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվն աճում է’

1054

Թուրքիայի մի շարք քաղաքներում անցյալ գիշեր շարունակվել են բախումները քրդերի և ոստիկանության միջև: Ինչպես այսօր հաղորդել է թուրքական հեռուստատեսությունը, անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 23-ի, ցուցարարները հրազեն են կիրառել:

Մարդին քաղաքում ցուցարարները թալանել են որսորդական խանութը և փողոց են դուրս եկել հրացաններով: Մարդինում մասամբ պարետային ժամը վերացվել է, սակայն փողոց դուրս գալու սահմանափակուները դեռ պահպանվում են շրջաններից մեկում, որտեղ ծայրահեղական տրամադրությունները, նախկինի պես՝ բարձր են: Անվտանգության ուժերը բնակչությանը նախազգուշացրել են, որ արգելված ժամերին փողոցում հայտնված յուրաքանչյուր ոք կձերբակալվի:

Ստամբուլում նույնպես բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, կա մեկ զոհ: Քաղաքի ղեկավարության հայտարարության համաձայն՝ ձերբակալվել է անկարգության 66 մասնակից, 52 մարդ վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ երեք ոստիկան: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիական 11 հոգանոց ընտանիքը մեկնել է Սիրիա՝ ջիհադի’
Հաջորդ հոդվածը‘Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին’