‘Թուրքիայում երեխաների զանգվածային թունավորման դեպք է տեղի ունեցել’

844

Թուրքիայի Կիրիկկալե նահանգում տեղի է ունեցել  թուրքերեն լեզվի օլիմպիադային մասնակցող երեխաների զանգվածային թունավորման դեպք, այսօր տեղեկացրել է Haberturk-ը:

Ինչպես գրում է թերթը, զանգվածային թունավորման արդյունքում 100 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ տեղեկությունների՝ թունավորման պատճառը երեխաներին տրված սնունդն ու հյութերն են: Զանգվածային թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն: Թունավորվածների թվում արտասահմանյան պետությունների քաղաքացիներ չկան, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանը՝ վարչապետին. Ձեր պատասխանը ցույց է տալիս, որ դուք ադեկվատ չեք’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Հայաստանում, անգամ օտար լծի տակ չի եղել բնակչության արտագաղթ խաղաղ պայմաններում’