‘Թուրքիայում կորած է համարվում 22 հազար երեխա’

844

Թուրքիայի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2008-2011 թթ. ընթացքում երկրում անհայտ կորել է 27 հազար երեխա, այսօր հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: Կորած երեխաների ընդհանուր թվից 16,2 հազարն աղջիկներ են: Նույն վիճակագրական տվյալներով՝ գտնվել է կորած երեխաներից ընդամենը 5,7 հազարը: Մինչդեռ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը հերքել է երկրի Վիճակագրության ինստիտուտի տվյալները՝ դրանք համարելով ոչ ստույգ: Շահինը պնդում է, որ Թուրքիայում  այսօրվա դրությամբ անհայտ կորած է համարվում ընդամենը հազար երեխա, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուս-վրացական բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա փետրվար ամսին’
Հաջորդ հոդվածը‘Ատամնաբույժների բողոքի ակցիան՝ նախագահականի մոտ ‘