‘Թուրքիայում սպանվել է 60 քուրդ գրոհային’

1632

Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության վաթսուն գրոհայիններ զոհվել են երկրի հարավ-արևելքում՝ Ջիզրե քաղաքում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այդ մասին տեղեկացրել է BNO News-ը:

Հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է երկուշաբթի գիշերը՝ փետրվարի 8-ին: Թուրք ուժայինները ներխուժել են մի նկուղ, որտեղ թաքնվել էին 70 քուրդ գրահայիններ: Զինված ընդհարման ընթացքում նրանցից 60-ը զոհվել է: Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվորների շարքերում զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:

2015 թ. դեկտեմբերի կեսերին նույն Ջիզրեում զոհվել է ՔԲԿ-ի 800 մարտիկ: Քուրդ իրավապաշտպանների պնդմամբ՝ նրանց մեջ մեծ թիվ են կազմել պատահական զոհերը խաղաղ բնակիչներից:

Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հայտարարված Քրդական բանվորական կուսակցությունը պայքարում է  Թուրքիայի տարածքում իր ժողովրդի ազգային ինքնավարությունն ստեղծելու համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայում խանութներն անցել են չորսժամյա աշխատանքային ռեժիմի’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողին ազատել են աշխատանքից ՀՀԿ-ականների դեմ դիմում գրելու համար’