‘ԿԺԴՀ. ԱՄՆ դեսպանի վրա հարձակումն «արժանի պատիժ է»’

1061

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանի վրա հարձակումը «ամերիկյան միլիտարիստների արդարացի պատիժն է»:

Կորեայի Կենտրոնական  հեռագրական գործակալության հաղորդագրությունում ասվում է, որ հարձակվողը «արդարադատության հոսքն է բաց թողել դանակի օգնությամբ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպան Մարկ Լիպերտի վրա Սեուլում կատարված հարձակման արդյունքում վերջինս դեմքի և ձախ ձեռքի վնասվածքներ է ստացել: Բժիշկները տեղեկացրել են, որ դեսպանի դեմքի 11 սանտիմետրանոց պատռվածքի վրա 80 կար են դրել:

Հարավկորեական ոստիկանությունը մտադիր է խուզարկություն անցկացնել հարձակում գործած տղամարդու՝ 55-ամյա Կիմ Կի Չենի տանը՝ պարզելու համար, թե արդյո՞ք նա կապ չունի Հյուսիսային Կորեայի հետ, հաղորդել է Սեուլում BBC-ի թղթակիցը: 

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը ատելություն քարոզող թերթի օգտին վճիռ կայացրեց — Epress.am’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան անմիջական մասնակցություն չի ունենա Մոսուլի ազատագրման գործողությանը’