Քազեմ Ջալալի․ Իրանը պատրաստ է չեղարկել վիզաները ՌԴ-ի հետ

180

Իրանը պատրաստ է ամբողջությամբ չեղարկել Ռուսաստանի հետ վիզաները, հիմա  այդ ցանկությունն իրականացնելու համար սպասում են պաշտոնյաների համապատասխան որոշմանը։

Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Известия» թերթին տված հարցազրույցում։

Դիվանագետը նշել է, որ Իրանը և Ռուսաստանն այժմ  առանց վիզայի խմբակային տուրիստական ճամփորդությունների վերաբերյալ պայմանագրի իրականացման «ճանապարհի սկզբնամասում են»։

«Ինչ վերաբերում է մեր երկրների միջև վիզաների լիակատար չեղարկմանը, կուզենայի նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լրիվ պատրաստ է այդ քայլին՝ չեղարկել վիզաները, որպեսզի մեր պետությունների քաղաքացիները կարողանան ազատ մեկնել իրար մոտ։ Բնականաբար, մենք համապատասխան որոշումներն ենք ակնկալում մեր պաշտոնատար անձանցից, ինչից հետո այդ միջոցները կհաստատվեն և կտեղափոխվեն գործնական հարթություն»,- ասել է Ջալալին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆիգեր․ Խռովարարների ղեկավարն ասել է, որ Չադի նախագահը աջակցում է իրենց
Հաջորդ հոդվածըԹուրքիան ասելիք չունի Էրդողանի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին