‘Թուրքիան բրիտանացի պատանիների է բռնել Սիրիա մեկնելու ճանապարհին’

987

Բրիտանացի երեք պատանիներ, ովքեր փորձում էին Թուրքիայով անցնել Սիրիա, վերադարձվել են հայրենիք և այնտեղ ձերբակալվել, հաղորդել է Սքոթլանդ-Յարդը:

17-ամյա երկու անչափահասների անհետացման մասին լուրը բրիտանական ոստիկանությունն ստացել էր ուրբաթ երեկոյան և անմիջապես այդ մասին տեղեկացրել էր թուրքական իշխանություններին, քանի որ ենթադրել էր, որ նրանք մեկնում են Սիրիա:

Ավելի ուշ պարզվել է, որ նրանց միացել է ևս մեկը՝ 19-ամյա մի երիտասարդ: Երեքն էլ ձերբակալվել են Ստամբուլի օդանավակայանում, ուր նրանք ժամանել էին Բարսելոնայից, և շաբաթ երեկոյան ետ են ուղարկվել Լոնդոն, որտեղ էլ անմիջապես ձերբակալվել են, BBC-ին հաղորդել են թուրքական հատուկ ծառայությունների աղբյուրները:

Լոնդոնցի անչափահասները կասկածվում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:

«Սա շատ լավ ու հստակ օրինակ է, որ արևմտյան հետախուզական մարմինների և Թուրքիայի միջև համագործակցությունն  անվտանգության ոլորտում դրական արդյունք է տալիս»,- ասել է թուրք պաշտոնյան:

Բրիտանիայի ՆԳՆ-ի գնահատականներով՝ Սիրիայում են գտնվում առնվազն 600 բրիտանացիներ, որոնք հետաքրքրում են իրավապահ մարմիններին: BBC-ի տվյալներով՝ դրանցից առնվազն 100-ը արևմտյան կամավորներ են, որոնք ցանկություն ունեն միանալ ԻՊ-ի դեմ մարտնչող  քրդական 30-հազարանոց ուժերին: Մնացած 500-ն այնտեղ են մեկնել «Իսլամական պետության» գրոհայինների շարքերը համալրելու նպատակով:

                                                                                                                             

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հարցը ‘