‘Թուրքիան գործարք է կնքել Իրաքի քրդերի հետ’

839

Իրաքյան Քուրդիստանը և Թուրքիան համագործակցության պայմանագրեր են  կնքել նավթագազային ոլորտում: Այդ մասին այսօր հաղորդել է Reuters գործակալությունը: Փաստաթղթերով նախատեսվում է Իրաքից նավթի արտահանումը կազմակերպել Թուրքիայի տարածքով: Պայմանագրերը ստորագրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին:

Նշվում է, որ Իրաքի իշխանությունները բացասաբար են վերաբերվում այն բանին, որ Քուրդիստանն ինքնուրույն  որոշումներ է կայացնում Իրաքի տարածքում գտնվող նավթային ռեսուրսները տնօրինելու հարցում, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել Տիմոշենկոյին դադարեցնել հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի նախագահն Իրանին առաջարկում է հրաժարվել միջուկային ծրագրից’