Թուրքիան կասկած է հայտնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետության կապակցությամբ

293

Իրավիճակն Ուկրաինայում ցույց տվեց ՄԱԿ-ի աշխատանքի անարդյունավետությունը, անհրաժեշտ է  բարեփոխել այդ կազմակերպությունը, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս քննադատել է ՄԱԿ-ին՝ հայտարարելով, որ «աշխարհը հինգից  (ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների թիվը ) ավելի է», իսկ ՄԱԿ-ի հիմնական մարմինը պետք է ավելի լավ ներկայացնի մուսուլման բնակչությանը։

«Երբ պարոն նախագահն ասում է, որ «աշխարհը հինգից ավելի է», նա մերկացնում է իրականությունը։ Տեսեք իրավիճակն Ուկրաինայում։ Այդ իրավիճակը ցույց տվեց, թե որքան անարդյունավետ է ՄԱԿ-ը, որքան թույլ է այդ կազմակերպությունը՝ հինգ երկրների շահերի դիմաց»,- ասել է Շենթոփը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։

Անվտանգության խորհուրդը, որը բաղկացած է 15 անդամ երկրներից, ՄԱԿ-ի միակ կառույցն է, որը կարող է իրավաբանական ուժ ունեցող որոշումներ կայացնել, ընդ որում՝ հինգ մշտական անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, վետոյի իրավունքով են օժտված։ Մյուս տասը ոչ մշտական անդամներն այդ իրավունքով օժտված չեն։ Ժամանակ առ ժամանակ որոշ կողմեր հանդես են գալիս այս կամ այն պետությանը վետոյի իրավունքից զրկելու կոչերով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրիան ՌԴ չորս դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել
Հաջորդ հոդվածըԼավրով․ Արևմուտքը Զելենսկուն համարում է ավտոկրատիայի դեմ պայքարի խորհրդանիշը