‘Թուրքիան շարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավվելու ինտենսիվ փորձերը’

800

Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն ինքը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` նրա Անկարա կատարած այցի ընթացքում: Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 18-ին Վիեննայում կայացած հանդիպումից անմիջապես առաջ ինքը` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ «մանրամասն» քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Իսկ վաղը մենք վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ գնում ենք Մոսկվա, որտեղ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում, Կովկասում տիրող իրավիճակի շրջանակներում, կքննարկենք նաև այդ հարցը: Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որպեսզի հնարավորին չափով արագ առաջընթաց արձանագրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Դավութօղլուն, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Խոսելով հայ-թուրքական օրակարգից՝ նա վերահաստատել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի ցանկությունը: «Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պրոբլեմները լուծվեն, ապա Հարավային Կովկասում անմիջապես կհաստատվի խաղաղություն: Եվ այդ նպատակով մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը», — վստահեցրել է Դավութօղլուն:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը՝ ԱԱ 2014-ին չմասնակցող աստղերի խորհրդանշական հավաքականներում’
Հաջորդ հոդվածը‘Մի զիջիր’