‘Թուրքիան վիազային ռեժիմ է սահմանում ռուսաստանցի լրագրողների համար’

1180

Թուրքիան որոշել է փետրվարի 15-ից վիզային ռեժիմ սահմանել ռուսաստանցի լրագրողների համար, BBC-ի ռուսական ծառայությանը հաղորդել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը:

Խոսքը հատուկ լրագրողական վիզաների մասին է, պարզաբանել են դեսպանատանը: Նույնպիսի վիզաներ ստանում են նաև թուրք լրագրողները՝ Ռուսաստանում աշխատելու համար:

Վիզաներ ստիպված կլինեն ձևակերպել նաև այն լրագրողները, ովքեր կարճաժամկետ գործուղումների են մեկնում Թուրքիա, օրինակ՝ վեց ամսից պակաս ժամանակով:

Ռուսաստանը հունվարի 1-ից դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ 2015 թ. նոյեմբերի 24-ին թուրքական ՌՕՈՒ-ն խոցեց ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը: Թուրքական կողմը դա բացատրեց նրանով, որ Ռուսաստանը խախտել է իր օդային տարածքը, մինչդեռ Ռուսաստանը հերքում էր այդ մեղադրանքը: Ի պատասխան՝ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ՝ սահմանափակելով թուրքական ապրանքների ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաև արգելելով դեպի Թուրքիա տուրիստական ուղեգրերի վաճառքը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել բրիտանական ոստիկանությանը’