Թուրքիա․ Հս․ Կիպրոսը մտնում է Թյուրքական պետությունների կազմակերպության մեջ

656

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը դարձել է Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ, հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօցլուն։

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ), որը ստեղծվել է 2009 թ․, 2021 թ․ նոյեմբերին Ստամբուլի գագաթնաժողովում որոշում է կայացրել փոխել անվանումը և դառնալ Թյուրքական պետությունների կազմակերպություն։

Կազմակերպության կազմում ընդգրկված են՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Թուրքմենստանը և Հունգարիան։

Կիպրոսը փաստացի բաժանվել է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թ․, Թուրքիայի զինված ներխուժումից հետո, երբ Կիպրոսում պետական հեղաշրջում էր կատարվել, և փորձ էր արվել կղզին միացնել Հունաստանին։ Օկուպացվել էր կղզու տարածքի 37 %-ը, որտեղ էլ 1983 թ․ հռչակվել էր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Հյուսիսային Կիպրոսը միայն Թուրքիան է ճանաչել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողան․ Թուրքիային ստիպել են 52 տարի տառապել Եվրամիության դռան շեմին
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Լուիս Էնրիկեն հրապարակեց Իսպանիայի հավաքականի կազմը