‘Թուրքիա. Էրդողանը վարել է կառավարության նիստը. ընդդիմությունը վրդովված է’

1073

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 12 տարվա ընթացքում առաջին նախագահն է, ով վարել է երկրի կառավարության անդրանիկ նիստը: Այդ քայլը թուրքական ընդդիմության բուռն զայրույթն է հարուցել՝ Էրդողանի դեմ ուղղված մեղադրանքներին ավելացնելով ավտորիտարիզմի և իշխանության բոլոր լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու մեղադրանքը:

Թեպետ Սահմանադրությունը Թուրքիայի նախագահին թույլ է տալիս կառավարության նիստ հրավիրել և այն վարել, սակայն վերջին անգամ նման նախադեպ եղել է Սուլեյման Դեմիրելի իշխանության օրոք: Էրդողանի երկու նախորդները՝ Ահմեդ Սեզարն ու Աբդուլա Գյուլը, երբեք կառավարության նիստը չեն վարել և հիմնականում արարողական գործառույթ են կատարել, ինչպես և նախատեսված է Թուրքիայի նախագահի դեպքում:

Էրդողանը նախագահ է ընտրվել անցյալ տարվա օգոստոսին, ընտրողների 52 %-ի քվեներով, ինչը երկրի ընդդիմության դժգոհության պատճառ էր դարձել: Ընդդիմության կարծիքով՝ խորհրդարանական հանրապետության պարագայում Էրդողանի կողմից  նախագահի լիազորություններն ընդլայնելը Թուրքիան ավելի է հեռացնում օրենքի  և խոսքի ազատության գերակայության արևմտյան չափանիշներից: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՎԶԵԲ-ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, մինչև զրո’
Հաջորդ հոդվածը‘Քենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երեխաների դեմ’