‘ՎԶԵԲ-ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, մինչև զրո’

1427

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը նվազեցրել է Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, մինչև զրո, ավելի վաղ կանխատեսված` 3.5% փոխարեն: Այս մասին է նշվում բանկի հունվարի` «Regional Economic Prospects in EBRD Countries of Operations: January 2015» զեկույցում:

2015 թվականի համար ՎԶԵԲ-ը 3.5% աճ էր կանխատեսել անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ 2014 թվականի` 3% կանխատեսումը թողել է անփոփոխ: ՎԶԵԲ նշում է, որ Հայաստանում, ինչպես նաև ողջ հետխորհրդային տարածաշրջանում, տնտեսական անկումը պայմանավորված է Ռուսաստանում տնտեսական աճի անկումով, մասնավորապես, ռուբլու արժեզրկումով: Ըստ բանկի տվյալների, ամենամեծ տնտեսական անկումը դիտվում է այն երկրներում, որոնք ավելի շատ են կապված Ռուսաստանի հետ, մասնավորապես, Հայաստանում և Բելառուսում: Այդ երկրների տնտեսությունների վրա բացասական ազդեցությունները կարող են ավելի ուժգնանալ, եթե նավթի գների անկումը շարունակվի: Ըստ զեկույցի, 2015 թվականին Հայաստանի և Մոլդովայի տնտեսություններում սպասվում է լճացում, իսկ Բելառուսում կանխատեսվում է ՀՆԱ-ի 1.5% անկում: ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ Ռուսաստանի ՀՆԱ 2015 թվականին կնվազի 4.8% (ավելի վաղ կանխատեսված` 0.2% փոփխարեն):

Նշենք, որ Հայաստանի 2014 թվականի բյուջեով ՀՆԱ աճն ամրագրված է 5.2%, իսկ 2015 թվականի բյուջեով` 4.1%, նոմինալ արտահայտությամբ կազմելով 4867,5 մլրդ դրամ: 

Նախորդ հոդվածը‘Արգենտինա. Դատախազըն այդպես էլ չհասցրեց մեղադրանք ներկայացնել նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. Էրդողանը վարել է կառավարության նիստը. ընդդիմությունը վրդովված է’