‘Թուրքիա. Ընդդեմ մզկիթի, ընդդեմ ոստիկանության, ընդդեմ կառավարության’

897

Անկարայում և Ստամբուլում ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցույցերը ցրելու համար, որոնք արդեն երկրորդ օրն է՝ տեղի են ունենում հակակառավարական կարգախոսների ներքո: Երեկ երեկոյան բողոքի ցույցերը վերաճել են ընդհարումների ցուցարարների և ոստիկանության միջև: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականի պահանջները հնչում են Անկարայի կենտրոնում, կենտրոնական Մամակ շրջանի բնակիչները բողոքում են նաև ընդդեմ մզկիթի և կրոնական համալիրի շինարարության: Ոստիկանության ուժերը  տեղափոխվել են քաղաքի կենտրոն: Հաղորդվում է, որ ոչ միայն Անկարայում, այլև Իզմիրում և Անթաքիայում իրավապահ մարմինները ջրցաններ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ: Կան տուժածներ:

Ստամբուլում, որը բողոքի ներկայիս ալիքի էպիկենտրոնն է, փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ: Հաղորդվում է, որ այստեղ նույնպես բախումներ են եղել, փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպ. Վրաստանում արդար ընտրությունները կանդրադառնան եվրատլանտյան ինտեգրման վրա’
Հաջորդ հոդվածը‘Human Rights Watch-ը նամակով դիմել է Ոստիկանապետին և ՀՔԾ պետին’