‘Թուրքիա. Ցուցարարներին դուրս են մղում Թաքսիմ հրապարակից’

878

Երեկվա օրը Ստամբուլում նշանավորվեց ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումներով: Երեքշաբթի ցերեկը իրավապահներին հաջողվել էր իրենց վերահսկողության տակ առնել ցույցերի էպիկենտրոնը՝ Թաքսիմ հրապարակը, սակայն հետո ցուցարարները կրկին լցվել էին հրապարակ:

Չորեքշաբթի լուսաբացին ոստիկանությունը, առանց նախազգուշացման, վերսկսել է ցուցարարներին ցրելու օպերացիան՝ գործի դնելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Ցուցարարները պատասխանել են ոստիկանության ուղղությամբ քարեր և հրկիզվող նյութերով շշեր նետելով: Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն հայտարարել է, թե քանի դեռ Թաքսիմն ամբողջովին չի մաքրվել մարգինալ խմբավորումներից, իրենք չեն դադարեցնի կարգուկանոն հաստատելու գործողությունները: Վարչապետ Էրդողանը պատրաստվում է հանդիպել ցուցարարների առաջնորդների հետ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Դուք ուրացել եք Մոնթեի արյունը. Ակցիա նախագահականի դիմաց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվս մեկ մենաշնորհ Լֆիկի համար. Մամուլ’