‘Թուրք նկարիչներն ու երաժիշտները ընդդիմադիր կուսակցություն են հիմնել’

785

Թուրք երաժիշտների, նկարիչների և ինտելեկտուալների մի խումբ հիմնել է «Գեզի» կուսակցությունը, որն իր անվանումն ստացել է ի պատիվ Ստամբուլի Գեզի պուրակի, որը ոչնչացնելու դեմ այս տարվա ամռանը փողոց էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, գրում է թուրքական Hurriyet-ը: Քաղաքական նոր միավորումը արդարադատության նախարարությունում գրանցվել է դեռևս հոկտեմբերի 1-ին, սակայն նրա հիմնադրման մասին պաշտոնապես հայտարարվել է միայն երեկ: «Գեզիի» առաջնորդը 37-ամյա ռոք-երաժիշտ Ռեշիթ Ջեմ Կյոկսալն է, որն արդեն հայտարարել է, թե չի հավակնում հանդես գալ պուրակը պաշտպանող բոլոր մարդկանց առաջնորդի դերում, քանի որ ենթադրում է, որ բողոքի ցույցերը տարերային էին: Իր նպատակները Կյոկսելն այսպես է ներկայացրել. «Մենք բոլորս ուզում ենք ապրել ժողովրդավարական երկրում: Հանուն մեր իրավունքների պաշտպանության՝ մենք դուրս եկանք փողոց ու արյուն թափեցինք: Հիմա ժամանակն է մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին»: Նրա խոսքերով՝ ընտրվելու դեպքում «Գեզիի» պատգամավորները կպաշտպանեն ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, անկախության և արդարության գաղափարները:

Հավելենք, որ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են 2015 թվականին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Չաուշյան. «Եթե ընտրությունները լինեն օրինական, Ռոբերտ Ամիրխանյանի շանսերը զրոյական են»’
Հաջորդ հոդվածը‘Femen-ը գրոհում է Բրիտանիան’