‘Femen-ը գրոհում է Բրիտանիան’

992

Femen «սեքստրեմիստական» կազմակերպությունն սկսել է կանանց հավաքագրումն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում բացվել է այդ շարժման նոր ներկայացուցչությունը, հաղորդում է Huffington Post-ը:

Բրիտանիան դարձել է այն 11 երկրներից մեկը, որտեղ  ուկրաինական այդ շարժումն ակտիվ գործունեություն է ծավալում՝ վստահ հայտարարելով, որ «պատրաստ է  նահապետական համակարգը քանդել կրծքով»: «Պոռնկությունը, ներգաղթի օրենքները, իսլամական ծայրահեղականությունը Մեծ Բրիտանիայում՝ այս ամենի դեմ կպայքարի Femen-ը: Լինի դա Դերբիում Ալ-Մադինա դպրոցը, թե Բուկինգհեմյան պալատը՝ Femen-ը միշտ կլինի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,- հայտարարել է կազմակերպության հիմնադիր և առաջնորդ Իննա Շևչենկոն՝ հավելելով, որ նրանք միշտ այնտեղ են, ուր իրենց կանչում են կանայք: Շևչենկոն նաև նախազգուշացրել է, որ ակտիվիստուհիների բրիտանական մասնաճյուղը «ծայրաստիճան սադրիչ» է լինելու: «Այժմ ավելի մեծ թվով բրիտանուհիներ պատրաստված կլինեն՝ որպես սեքստրեմիստուհիներ: Լոնդոնի փողոցները կլցվեն մեր մերկ մարմիններով, որոնց վրա գրված կլինեն քաղաքական պահանջներ: Սուֆրաժիստուհիներին (հանուն կանանց ընտրական իրավունքի պայքարող շարժում) կփոխարինի Femen-ը»,- ավելացրել է Շևչենկոն: Փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրք նկարիչներն ու երաժիշտները ընդդիմադիր կուսակցություն են հիմնել’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպան ընդհանուր ճակատով հանդես է գալիս ընդդեմ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների’